Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Սալոնիկում հին քաղաք է հայտնաբերվել

Սալոնիկում հին քաղաք է հայտնաբերվել
25.02.2018 | 07:46

Հունաստանի Սալոնիկ քաղաքում մետրոյի շինարարության ժամանակ հնագույն քաղաք և հարյուր հազարավոր հնագիտական գտածոներ են հայտնաբերվել` հայտնել են Սալոնիկի հնությունների վարչության հնագետները և շինարարական ընկերության ներկայացուցիչները «Ե՜վ հնություն, և՜ մետրո» խորագրով ասուլիսի ժամանակ: Սալոնիկում մետրոյի շինարարությունը սկսվել է 2006-ին, սակայն երկարաձգվել է հնագիտական աշխատանքների հսկայական ծավալի և գտածոների պատճառով: Հայտնաբերվել է 300 հազար իր, վերջինը դարձել է Աֆրոդիտեի քանդակը: Հնագետները հայտնաբերել են մ.թ.ա. մինչև 316-ը մակեդոնացի կայսր Կասանդրի՝ մինչև իշխանության գալու ժամանակաշրջանի քաղաք, հռոմեական ժամանակներից գերեզմանոց, արևելյան նեկրոպոլիս, բաց քաղաքային տարածություն, որում երևում է քաղաքի կառուցվածքը մինչև Սալոնիկի հիմնադրումը:

Եվս մի հետաքրքիր գտածո է դարձել հռոմեական ժամանակների գերեզմանոցը (մ.թ. 2-4-րդ դարեր), որը պատկանել է ավելի վաղ անհայտ բնակավայրի: Սալոնիկի պատմական կենտրոնում մետրոյի երկու կայարանի տարածքում անցկացված պեղումների արդյունքում հաջողվել է պարզել Սալոնիկի քաղաքային պլանավորման սկզբունքները՝ հիմնադրումից մինչև ուշ անտիկ ժամանակաշրջան:

Դիտվել է՝ 2355

Մեկնաբանություններ